Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
JPMorgan Chase-ի ղեկավարը զգուշացրել է, որ շուկաները թերագնահատում են ռիսկերը
21/07/2026 16:00
Կիսվել

JPMorgan Chase-ի ղեկավարը զգուշացրել է, որ շուկաները թերագնահատում են ռիսկերը

JPMorgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը հայտարարել է, որ ներդրողները թերագնահատում են համաշխարհային տնտեսության առջև ծառացած ռիսկերը, ուստի ինքը ներկայիս գներով չէր գնի ո՛չ բաժնետոմսեր, ո՛չ էլ ԱՄՆ երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր, հայտնում է CNBC-ն։ Նրա խոսքով՝ շուկաները լիարժեք չեն գնահատում աճող աշխարհաքաղաքական և ֆինանսական սպառնալիքները։

Դայմոնը նշել է, որ ռիսկերը զգալիորեն ավելի մեծ են, քան ընդունված է կարծել՝ մատնանշելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը, ռազմական ծախսերի աճը և պետական բյուջեի դեֆիցիտի խորացումը։ Նրա գնահատմամբ՝ նույնիսկ եթե գնաճը վերադառնա թիրախային 2% մակարդակին, ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը պետք է կազմի 4%-ից 4.5%։

Արհեստական բանականության շուրջ ստեղծված ներդրումային բումը Դայմոնը համեմատել է ինտերնետի զարգացման վաղ շրջանի հետ, երբ առաջին ընկերություններից շատերը հետագայում իրենց տեղը զիջեցին այնպիսի տեխնոլոգիական հսկաների, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը։ «Արդյո՞ք այդ ներդրումները կարդարանան այնպես և այն ժամկետներում, ինչպես շատերն են ակնկալում։ Միանշանակ՝ ոչ», — ասել է նա։

Դայմոնի գնահատականները հակասում են շուկայի վերջին լավատեսությանը, որտեղ ներդրողները հիմնականում անտեսում են մաքսատուրքերի և աշխարհաքաղաքական ռիսկերը։ Այս տարի S&P 500 ինդեքսն աճել է գրեթե 10%՝ սպառողական պահանջարկի և արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ բարձր հետաքրքրության շնորհիվ։

Բացի այդ, անցած շաբաթ խոշոր ամերիկյան բանկերը հրապարակել են ուժեղ եռամսյակային ֆինանսական արդյունքներ, որոնք պայմանավորված էին թրեյդինգից և ներդրումային բանկինգից ստացվող եկամուտների աճով։ Սա ևս մեկ անգամ ամրապնդել է շուկայի այն համոզմունքը, որ ԱՄՆ տնտեսությունը շարունակում է դիմակայել վերջին ցնցումներին։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91