ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 25/12/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 25-ին, բորսայում կայացել է 4850000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 41450000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.00%, փակմանը` 8.01%, առավելագույնը` 8.01%, նվազագույնը` 8.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.0013%: