Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
31/08/2026 18:18
Կիսվել

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն (UATE) մուտք է գործում կապիտալի շուկա՝ ընկերության պարտատոմսերը ցուցակելով Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ Այս քայլով ընկերությունը կապիտալի շուկայի գործիքներն ինտեգրում է իր ֆինանսավորման և հետագա զարգացման գործընթացում՝ միաժամանակ ընդլայնելով ներդրողների համար հասանելի գործիքների շրջանակը։

Ցուցակման կապակցությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության՝ կապիտալի շուկայում գործունեության նոր փուլը՝ թափանցիկության, հաշվետվողականության և ներդրումային հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։

Ներդրողները  օգոստոսի 31-ից  հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 763,750,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել են 10․000 հատ պարտատոմս՝ 76,375 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հունվարի 26-ից մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում՝ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. – «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի մուտքը կապիտալի շուկա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ցույց է տալիս պարտքային ֆինանսավորման այս գործիքի կիրառելիությունը տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար։ Կապիտալի շուկան ընկերություններին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ձևավորել զարգացման համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական հիմքեր։ Միաժամանակ, հրապարակային շուկայում ներկայությունը ենթադրում է թափանցիկության և հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ, որոնք կարևոր են ներդրողների վստահության ամրապնդման համար։ Մենք կարևորում ենք տարբեր ոլորտներ ներկայացնող նոր թողարկողների մուտքը Բորսա, քանի որ յուրաքանչյուր նման թողարկում նպաստում է Հայաստանի կապիտալի շուկայի խորացմանը և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն, «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ տնօրենների խորհրդի անդամ Էդիտա Ղազարյանը նշել է. «Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ ԱՏՁՄ-ն՝ լինելով ոչ առևտրային կառույց, իր դուստր ընկերության միջոցով կարողացավ իրականացնել պարտատոմսերի նման հաջող թողարկում։ Անչափ շնորհակալ ենք մեր բոլոր ներդրողներին ցուցաբերած վստահության համար։ Որպես նրանց կատարած ներդրման գնահատման գլխավոր առիթ և արդյունքներին ծանոթանալու լավագույն հնարավորություն՝ բոլորին սիրով հրավիրում եմ նոյեմբերի 20-22-ը մասնակցելու Դիջիթեք 2026-ին։ Այն նոր մակարդակի վրա է բարձրացել՝ վերածվելով միջազգային նշանակության տեխնոլոգիական կոնֆերանսի և բիզնես միջոցառման։ Այս նախաձեռնությունները, միության անդամների կայուն աճը և մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ հստակ աշխատանքը մեզ վստահորեն դիրքավորում են որպես կանխատեսելի ֆինանսներ ունեցող թողարկող, ինչի համար իսկապես շատ հպարտ եմ»։

««Սիրիուս Կապիտալ»-ը հիմնելիս մենք նպատակ ենք հետապնդել նպաստելու հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը։ «Յու Այ Թի Ի Էքսպո»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, սակայն, տվեց այլ հաճելի պարտավորվածություն, այն է՝ նպաստել ոչ միայն հայկական ֆինանսական շուկայի զարգացմանը, այլ նաև Հայաստանի տեխնոլոգիական իրադարձությունների ոլորտի զարգացմանը։ Կարևոր է նշել, որ այս տեղաբաշխման ժամանակ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ, ինչը համապատասխան է ընկերության ոլորտին, օրինակ՝ առաջին անգամ կիրառվեց ԱԲ գործակալը՝ Արմինեն, որը ներդրողների հարցերին պատասխանում էր ռոբոտային ճշգրտությամբ և մարդկային ձայնով սա ևս մեկ քայլ է՝ տեխնոլոգիական փոփոխություններին ընդառաջ։ Առաջնային շուկայում պարտատոմսերի հաջողությունը շոշափելի էր՝ հարյուրավոր ներդրողներ և անսպառ վստահություն, ինչպես նաև բազմաթիվ ներդրողներ, որոնք սպասում էին պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուն»,-նշել է «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Մկրտչյանը։ 

Մասնագիտանալով միջոցառումների կազմակերպման, խորհրդատվության և հաղորդակցման ծառայությունների ոլորտներում՝ ՝ «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնցից առանցքայինը DigiTec-ն է՝ Հայաստանի և տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձություններից մեկը։ Այն ամեն տարի անցկացվում է ցուցահանդեսի, համաժողովի և փառատոնի ձևաչափերի համադրությամբ՝ համախմբելով տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, մասնագետների և տասնյակ հազարավոր այցելուների։

Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավվող միջոցներն ընկերությունը նախատեսում է օգտագործել ֆինանսական կայունության ապահովման, պարտքային բեռի օպտիմալացման, ինչպես նաև եկամուտների աղբյուրների ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով։

Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների մուտքին կապիտալի շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31