Ուկրաինային անհրաժեշտ է 52.6 մլրդ դոլարի արտաքին ֆինանսավորում
Ուկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52.6 մլրդ դոլարի արտաքին ֆինանսավորում: Այս մասին հայտնել է խորհրդարանի բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Ռոքսոլանա Պիդլասան։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել էր 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ 1.666 տրլն գրիվնայի (37.3 մլրդ դոլար) պակասուրդով։
«Մեր սեփական միջոցները բավարար չեն: Երբ խոսում ենք միջազգային ֆինանսավորման կարիքների մասին, ապա 2027 թվականի համար մեզ անհրաժեշտ է 52.6 մլրդ դոլար», – ասել է Պիդլասան:
Ինչպես նշել է հանձնաժողովի ղեկավարը, այդ գումարից 20 մլրդ դոլարն արդեն հաստատվել է Ուկրաինայի միջազգային գործընկերների կողմից, իսկ ֆինանսավորման մնացած 32.6 մլրդ դոլարը դեռ անհրաժեշտ է ներգրավել։
