2026թ.-ի հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 2,137 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 2,137 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 268․5 մլրդ դրամով կամ 14․4%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 2,119 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․9%-ով կամ 190․2 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 78․3 մլրդ դրամով և կազմել 17․7 մլրդ դրամ։
2026թ.-ի օգոստոս ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 228․2 մլրդ դրամ, ծախսերը՝ 243․4 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 15․2 մլն դրամ։
