
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 719 ՄԼՆ 584 749 ԴՐԱՄ
Ապրիլի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52064100 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 999 560 000 դրամ, որից մրցակցային` 999 560 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 799 560 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 719 584 749 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.9920 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 դիլեր: