Moody’s-ը չի վերանայել Ֆրանսիայի երկարաժամկետ վարկանիշը
Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը Ֆրանսիայի երկարաժամկետ վարկանիշը թողել է անփոփոխ՝ Aa3 մակարդակում՝ պահպանելով բացասական կանխատեսումը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով գործակալության զեկույցին։
Moody’s-ը նշել է, որ վարկանիշը չփոխելու որոշումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Ֆրանսիան 2027 թվականին կընդունի բյուջե՝ ավելի ցածր դեֆիցիտով։ Գործակալությունը չի հստակեցրել՝ գնահատականը կազմելիս հաշվի առել է արդյոք երկրում ընթացող բողոքի ցույցերը, սակայն ընդգծել է, որ հետազոտողների ակնկալիքներով՝ առաջիկա ամիսներին սոցիալական լարվածությունը կնվազի։
Ինչպես հաղորդում է AFP-ն, Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն, մեկնաբանելով Moody’s-ի զեկույցը, նշել է, որ այս որոշումը հերքում է հոռետեսական կանխատեսումները։
