ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 11/02/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 11-ին, բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել:Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 7 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 4350000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.50%, փակմանը` 6.00%, առավելագույնը` 6.50%, նվազագույնը` 6.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.2326%: