ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ
Ապրիլի 9-10-ը Երևանում կազմակերպվելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկային և ֆինանսական հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը, որն անցկացվում է 2008-2009 թթ. ընթացքում այդ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում` Կառավարության հաստատած միջոցառումների ցանկի համաձայն:
Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի` քննարկվելու են բանկային և ֆինանսական ոլորտների վերջին զարգացումները Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հնարավոր ուղղությունները, այդ նպատակով երկրների կողմից իրականացվող միջոցառումները, ինչպես նաև կարգավորման և վերահսկողության ոլորտում իրականացվող քաղաքականությունը:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ 12 երկրներից աշխատանքային խմբի նիստին ներկա կգտնվեն Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: