ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 10/03/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 10-ին, բորսայում կայացել է 5120000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.80 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 24 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 23550000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.25%, փակմանը` 6.10%, առավելագույնը` 6.25%, նվազագույնը` 6.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.1468%: