Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 40 մլրդ դրամի և 50 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տեղաբաշխված միջոցների աճ:
Նշենք, որ մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 49.7 մլն ԱՄՆ դոլար: