ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄ` 500 ՄԼՆ. ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Ապրիլի 9-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB08189158 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը` 558 994 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 580 539 470 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 6.6100 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: