ԱՆԳԼԻԱՅԻ ԲԱՆԿԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 0.5% ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ
Անգլիայի բանկի մամուլի հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ հիմնվելով բանկի դրամավարկային քաղաքականության հարցերով զբաղվող հանձնաժողովի եզրակացության վրա, Անգլիայի բանկը որոշում է կայացրել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5% մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Անգլիայի բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել էր մարտի 5-ին` իջեցնելով այն 0.5%-ով:Նշենք նաև, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի սույն մակարդակը ամենացածրն է Անգլիայի բանկի որջ 315 ամյա պատմության ընթացքում: