WELLS FARGO ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ 2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 3 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ երկրորդ բանկ համարվող Wells Fargo բանկի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ 2009թ.-ի առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 3 միլիարդ դոլար, նման արդյունը բանկում բացատրում են Wachovia սննկացած բանկի ձեռբերումից ունեցած սպասելիքների գերզանցմամբ:
Այսպիսով`Bank of America Corp., Citigroup Inc. и JPMorgan Chase&Co. բանկերի նման Wells Fargo բանկը նույնպես 2009թ.-ի առաջին եռամսյակում ցուցադրեց դրական արդյունք: Նշենք նաև, որ սույն հայտարարությունից հետո բանկի արժեթղթերի գինը Նյու-Յորքի բորսայում միանգամից աճեցին 21%-ով: