
Բակո Սահակյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին եւ «Թեքնոլոջի անդ Սայնս Դայնամիքս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը եւ այստեղ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է, որ բնագավառը հեռանկարային է եւ ունի առաջընթացի մեծ ներուժ: