Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
2013թ.-ին Արդշինինվեստբանկի զուտ շահույթը կազմել է 6.4 մլրդ դրամ
28/04/2014 16:47
Կիսվել

2013թ.-ին Արդշինինվեստբանկի զուտ շահույթը կազմել է 6.4 մլրդ դրամ

2014 թվականի ապրիլի 26-ին «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատեց 2013 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` ստուգված «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից: 2013 թվականի վերջի դրությամբ աուդիտ անցած հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նկատմամբ վկայում է հիմնական ֆինանսական ցուցանիշների կայուն աճի մասին.

– Զուտ շահույթ 6.4 (մլրդ ՀՀ դրամ) +51.7%
– Ակտիվներ 269.3 (մլրդ ՀՀ դրամ) +35.7%
– Վարկային պորտֆել 172.3 (մլրդ ՀՀ դրամ) +29.8%
– Հաճախորդներից ներգրավված միջոցներ 159.2 (մլրդ ՀՀ դրամ) +39.1%
– Սեփական կապիտալ 44.1 (մլրդ ՀՀ դրամ) +23.1%

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից.

– World Business Capital (WBC) $ 10.0 մլն
– Asian Development Bank (ADB) $ 6.0 մլն
– Atlantic Forfaitierungs € 2.9 մլն
– Citibank $ 2.3 մլն
– Ռոսսելխոզբանկ $ 1.2 մլն
– Landesbank € 0.5 մլն

Տարեվերջի դրությամբ Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ): Արդշինինվեստբանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72