ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13107097 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 3 960 000 000 դրամ, որից մրցակցային` 3 860 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 973 449 439 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7900 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.8000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 13 դիլեր և գանձապետական պահառու: