Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կայացել է Երևանի Ավագանու հերթական նիստը
30/05/2014 18:16
Կիսվել

Կայացել է Երևանի Ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանին մայիսի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Գառնիկ Անանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Ակադեմիկոս, պատմաբան, ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ Մկրտիչ Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագիծը քվեարկության դնելիս ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները չգրանցվեցին, ըստ այդմ՝ նաև չմասնակցեցին քվեարկությանը: Իսկ ավագանու գրանցված մյուս անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն տվեցին որոշման նախագծին:

Երևանին ավագանու հավանությանն են արժանացել նաև մի շարք բնակարաններ բնակիչներին անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերը:

Ավագանու որոշմամբ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Փ. Բուզանդի փողոցում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկում, անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2016 թվականի մայիսի 30-ը ժամկետով տարածք է տրամադրվել «Լրագրողի հայացք» ընկերությանը: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես քվեարկությամբ արժանացել են ավագանու հավանությանը:

Ընդմիջումից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին, բարձրացված որոշ հարցերի հետ կապված էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում կոնկրետ հանձնարարականներ է տվել քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներին:
Ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2