ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ 14/04/09
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52134101 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 1 184 220 000 դրամ, որից մրցակցային` 1 134 220 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 984 220 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 884 409 065 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.1616 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 10 դիլեր և գանձապետական պահառուն: