Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Մաքսային ծառայության աշխատակիցները կողմից կանխվել է թմրամիջոցի ապօրինի արտահանման խոշոր խմբաքանակ
30/06/2014 15:52
Կիսվել

Մաքսային ծառայության աշխատակիցները կողմից կանխվել է թմրամիջոցի ապօրինի արտահանման խոշոր խմբաքանակ

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների օպերատիվության շնորհիվ շարունակվում են թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր խմբաքանակներ բացահայտվել: Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ բարձրանում է մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակը: 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված մաքսային կանոնների խախտման 42 դեպքերից 14-ը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման փորձերն են: Ըստ ՆՀՎ վարչության պետ  Վահրամ Գուրողլյանի, հունվարին շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից հետո վարչությունը թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական խոշոր խմբաքանակն է կանխել. «Իրացնելով օպերատիվ տվյալներն` առանձնակի խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի արտահանման 2 դեպք ենք բացահայտել: Իրանի 2 քաղաքացի փոստային ծանրոցներով փորձ են արել շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա, ինչը, սակայն, մեր աշխատակիցների զգոնության և արագ կողմնորոշման շնորհիվ հաջողվել է կանխել»:

Մաքսանենգներն այս անգամ փոստային առաքանիների միջոցով են փորձել իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցները չեն վրիպել վարչության աշխատակիցների ուշադրությունից: Մաքսային պահեստում զննման ենթարկելով  փոստային ծանրոցը` ՆՀՎ աշխատակիցները մետաղյա պտուտակի հորիզոնական հատմամբ հայտնաբերել էին 2 կիլոգրամ 200 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ սուր հոտով մուգ շագանակագույն զանգված: Մյուս դեպքով էլ էլեկտրական արդուկն էր թմրանյութի թաքստոց դարձել. արդուկ-պրեսի փայտանման հարթակից ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել էին պոլիէթիլենով և փայլաթիթեղով փաթեթավորված ավելի քան 2կգ ընդհանուր քաշով՝ նույնպես ափիոնանման զանգված: Վարչության պետի խոսքերով` փորձը ցույց է տալիս, որ օրինախախտներն ամեն անգամ տարբեր հնարքներով և մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը. «Մենք ևս անընդհատ կատարելագործում ենք հսկողական մեխանիզմները. պարբերաբար դիտարկում, վերլուծում ենք մաքսանենգության հնարավոր ուղիները և մեթոդները, որպեսզի համարժեք քայլերով կանխենք իրավախախտման փորձերը»: Վահրամ Գուրողլյանը վստահեցնում է՝ սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում. անգամ աննշան կասկած հարուցող դեպքը հետևողական զննության է ենթարկվում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից. «Փոստային առաքումների ուղին ևս գտնվում է մաքսային  ուժեղացված  հսկողության ներքո»,-հիշեցնում է ՆՀՎ պետը:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21