ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ է 4 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հաշվապահների որակավորման հերթական քննությունը, որի արդյունքներով քննությանը մասնակցած 10 դիմորդներից չորսին շնորհվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից չորսը չեն ներկայացել քննությանը: Տրված վկայականներն ուժի մեջ են հինգ տարի ժամկետով:
2009 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել է հաշվապահների որակավորման երեք քննություն և տրամադրվել է ընդհանուր թվով 14 վկայական:
Ս. թ. ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ տարածքում 157 հաշվապահ ունի որակավորման վկայական: