Ֆինանսների նախարարություն. միջնաժամկետ AMGN36294175 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի արդյունքներ
Հուլիսի 15-ին տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 077 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 011 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 066 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 931 980 389 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6391 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: