Ֆինանսների նախարարություն. կարճաժամկետ AMGT39086150 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի արդյունքների մասին
Սեպտեմբերի 08-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39086150 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 705 մլն դրամ, որից մրցակցային` 705 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 473 843 471 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.2792 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.3272 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: