ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՃՈՒՐԴ 21/04/09
2009թ. ապրիլի 21 – ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2620A093 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 856 567 000 դրամ, որից 3 695 217 000 դրամը դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալն է, իսկ 90 000 000 դրամը դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը և ևս 71 350 000 դրամ կազմել է գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 10.85 %, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.7689 %:
Աճուրդին մասնակցել է 14 դիլեր: