Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ԿԲ-ն ներկայացրել է իր գնահատականները՝ արժութային շուկայի զարգացումների վերաբերյալ
26/12/2014 22:06
Կիսվել

ԿԲ-ն ներկայացրել է իր գնահատականները՝ արժութային շուկայի զարգացումների վերաբերյալ

Կենտրոնական բանկը (ԿԲ) ներկայացրել է վերջին ժամանակներս տեղի ունեցող տնտեսական երևույթների, ՀՀ դրամի արժեզրկման և ֆինանսական կայունության հետ կապված ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի ժամանակագրությունը: Այն ներկայացնում ենք ստորև.

«2014թ. օգոստոսից սկսած ՀՀ կենտրոնական բանկի կողմից սկսվեցին իրականացվել ավելի խիստ սցենարներով սթրես-թեստեր՝ գնահատելու ներքին և արտաքին գործոնների ոչ բարենպաստ զարգացման հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա: Առավել խիստ սթրես-թեստերով սկսվեցին գնահատվել ապրանքային (ներառյալ նավթի) և արժութային շուկաների ազդեցությունը Հայաստանի տնտեսության ֆինանսական համակարգի վրա:

2014թ. նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արժութային շուկայում սկսվեցին նկատվել արժեզրկման ճնշումներ: Կենտրոնական բանկը այդ ընթացքում սկսեց միջամտել (կատարելով ինտերվենցիաներ) արժութային շուկային՝ կտրուկ տատանումները հարթելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգընթաց ակնհայտ դարձավ, որ փոխարժեքի ճշգրտումը պայմանավորված է տնտեսական հիմնարարներով և անհրաժեշտ է տնտեսությանը նոր հավասարակշռության հասնելու համար:

2014թ. նոյեմբերի 24-ին ՀՀ դրամի արժեզրկման տեմպերը արագացան:

Նոյեմբերի վերջերին Կենտրոնական բանկն անցավ առևտրային բանկերի հետ սերտ աշխատանքի խստացված ռեժիմի. կտրուկ մեծացվեց նաև Կենտրոնական բանկում առևտրային բանկերի հետ հանդիպումների և խորհրդակցությունների հաճախականությունը: Կենտրոնական բանկի կողմից ավելի ակտիվացվեցին առևտրային բանկերի նկատմամբ հսկողությունը, ընթացիկ մոնիթորինգը և վերահսկողական գործառույթները:

Կենտրոնական բանկում ստեղծվեց ձևավորված իրավիճակի վերլուծության և գնահատման հատուկ աշխատանքային խումբ:

Նույն օրը՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն ՀՀ-ում գործող առևտրային բանկերի ղեկավարների հետ: Քննարկվեցին արժութային շուկայում տիրող իրավիճակը, պոտենցիալ զարգացումները և մակրո  ու միկրոմակարդակներում ձևավորվող հնարավոր ռիսկերը:

Նոյեմբերի 24-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել կարճաժամկետ դրամային իրացվելիության գործիքի (լոմբարդային ռեպո) տոկոսադրույքը՝ 8.25%-ից հասցնելով 10.25%-ի: Այն առևտրային բանկերում թանկացրեց կարճաժամկետ դրամային իրացվելիությունը՝ նպատակ ունենալով զսպել ճնշումները արժութային շուկայում:

Նույն օրը Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց տեղի ունեցած արժեզրկման պատճառների, ազդեցության և հետևանքների վերաբերյալ:

Նշված ժամանակահատվածում Կենտրոնական բանկը շարունակում էր որոշակի ծավալով արտարժույթ վաճառել՝ նպաստելով շուկայում իրական գնի բացահայտմանը: Արդյունքում, 2014թ. նոյեմբերի վերջին փոխարժեքը Հայաստանում կայունացավ 435 դրամ մակարդակի շուրջ:

2014թ. նոյեմբերի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հանդիպեց ՌԴ կենտրոնական բանկի նախագահին՝ քննարկելու միջազգային և տարածաշրջանային զարգացումները, վերջիններիս ազդեցությունը մեր տնտեսությունների վրա:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի արժութային շուկայի անկայունության կտրուկ խորացումը Հայաստանի արժութային շուկայում առաջացրեց դրամի արժեզրկման նոր սպասումներ և նոր ճնշումներ:

Նպատակ ունենալով ՀՀ բնակչությանը զերծ պահել տարբեր ֆինանսական ռիսկերից և սպեկուլյատիվ կորուստներից՝ ՀՀ կենտրոնական բանկը 2014թ. դեկտեմբերի 2-ին հանդես եկավ նոր հայտարարությամբ՝ կոչ անելով ձեռնպահ մնալ անհարկի փոխարկումներից:

Դեկտեմբերի սկզբից սկսած Կենտրոնական բանկը ընթացիկ գործունեության և տնտեսությանը սպասարկելու նպատակով առևտրային բանկերին ազատորեն տրամադրում էր անսահմանափակ քանակությամբ կանխիկ արտարժույթ՝ ըստ պահանջի:

Միևնույն ժամանակ, ֆինանսական շուկայի մասնակիցների մոտ նման ճնշումները զսպելու նպատակով՝ դեկտեմբերի 2-ին Կենտրոնական բանկը բարձրացրեց կարճաժամկետ դրամային իրացվելիության տոկոսադրուքը՝ սահմանելով այն 21%՝ շարունակելով միջամտել արժութային շուկային:

2014թ. դեկտեմբերի սկզբից սկսած Կենտրոնական բանկը առևտրային բանկերին ԱՄՆ դոլարի պահանջարկը բավարարելու նպատակով առաջարկեց երկարաժամկետ (3-6 ամիս ժամկետով) արժութային սվոփ:

Զուգահեռաբար քննարկվում էր նոր գործիքների ներդրման հնարավորությունը: Մշակվեց սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի նոր մեխանիզմը: Վերջինս շուկայի մասնակիցներին հնարավություն կտար գնահատել փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը նոր տնտեսական իրավիճակում:

2014թ. դեկտեմբերի 8-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցան նոր խորհրդակցություններ առևտրային բանկերի ղեկավարների և աշխատակիցների հետ: Ներկայացվեցին նոր գործիքի էությունը, նպատակները և իրականացման մեխանիզմները:

Դեկտեմբերի 9-ին Կենտրոնական բանկի նախագահի մամլո ասուլիսում ներկայացվեցին ֆինանսական շուկայի վերջին զարգացումները, դրանց պատճառները և ԿԲ կողմից ձեռնարկված միջոցառումները: Հասարակությանը ևս մեկ անգամ հրապարակավ կոչ արվեց զերծ մնալ սպեկուլյատիվ վարքագծից՝ նշելով վերջինիս հետ կապված ռիսկերը:

Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ շուկայի մասնակիցների մոտ բավական մեծ էին արժեզրկման չհիմնավորված սպասումները՝ պայմանավորված Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներով: Դրանք բերեցին դրամի կտրուկ արժեզրկում: ԿԲ գնահատականներով՝ նման իրավիճակը բավական մեծ ռիսկեր էր պարունակում Հայաստանում գների և ֆինանսական կայունության համար:

2014թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանում հրավիրվեց «Ապադոլարայնացման քաղաքականությունը և մարտահրավերները» թեմայով համաժողով: Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումները, դրանց ազդեցությունները տարածաշրջանի երկրների վրա: Վերջինիս մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, Վրաստանի ազգային բանկի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ տարածաշրջանային ներկայացուցիչները, ներառյալ հեղինակավոր փորձագետներ արտերկրից: Տարածաշրջանային զարգացումները և քաղաքականության արձագանքները քննարկելու նպատակով հրավիրվել էին նաև Վրաստանի ազգային բանկի նախագահը և նախագահի տեղակալը:

2014թ. դեկտեմբերի 17-ին Կենտրոնական բանկը գնաց ավելի կոշտ քայլերի՝ կրկնակի բարձրացնելով արտարժույթով ներգրավված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջը 12%-ից 24%-ի:

Կենտրոնական բանկը սկսեց առևտրային բանկերին տրամադրել իրացվելիություն կարճաժամկետ արժութային սվոփ գործիքների միջոցով՝ փողի ընդհանուր պահանջարկը բավարարելու նպատակով:

Նույն օրը՝ 2014թ. դեկտեմբերի 17-ին, Կենտրոնական բանկի նախագահի երկրորդ մամլո ասուլիսում ներկայացվեցին դրամի գերարժևզրկված լինելու վերաբերյալ ԿԲ գնահատականները, հիմնական պատճառները և ձևավորված ռիսկերը: Ներկայացվեցին նաև Կենտրոնական բանկի կողմից իրականացված միջոցառումները:

Նույն օրը և հետագա օրերին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամները բազմաթիվ հարցազրույցներ տվեցին առաջատար լրատվամիջոցներին՝ հանրության համար մանրամասնելով ԿԲ նախագահի ուղերձներն ու Կենտրոնական բանկի դիրքորոշումները:

Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերը ներկայացված միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 18-ից սկսած, նկատվեցին արժութային շուկայի կայունացման միտումներ:

ԱՄՀ գործադիր խորհուրդը դեկտեմբերի 19-ին կայացած հերթական նիստում հավանության արժանացրեց Հայաստանի հետ ԱՄՀ Երկարաժամկետ ֆինանսավորման ծրագրի վերանայումը՝ հնարավորություն տալով Հայաստանին ստանալ ԱՄՀ վարկի հերթական մասնաբաժինը:

2014թ. դեկտեմբերի 23-ին, ՀՀ ԿԲ խորհրդի հերթական նիստում ԿԲ խորհուրդը Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 6.75%-ից 8.5%-ի՝ ձևավորված գնաճային ճնշումները զսպելու նպատակով: Միևնույն ժամանակ, նվազեցվեցին պարտադիր պահուստավորման նորմատիվի սահմանաչափը 24%-ից 20%-ի և կարճաժամկետ դրամային իրացվելիության գործիքի տոկոսադրույքը՝ 21%-ից 20%-ի:

Կենտրոնական բանկը համագործակցում էր ՀՀ կառավարության հետ գների նկատմամբ մոնիտորինգի և համապատասխան հսկողության իրականացման նպատակով:

Նշված ամբողջ ժամանակահատվածում Կենտրոնական բանկը և ՀՀ կառավարությունը շարունակել են իրականացնել կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն՝ ձևավորված իրավիճակը կայունացնելու նպատակով:

Հաշվի առնելով ձևավորված տնտեսական միջավայրը և միջազգային զարգացումները՝ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ շարունակելու է ամբողջությամբ կիրառել իր իրավասությունների ներքո գտնվող գործիքակազմը՝ գների և ֆինանսական կայունության ապահովման նպատակով»:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64