ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
2009թ. ապրիլի 27 – ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39251101 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 935 000 000 դրամ: Դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 935 000 000 դրամ, դիլերների և գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 935 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 11.5555%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.1593%:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:
www.cba.am