Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ֆինանսների նախարարությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքում բարելավվել է համակարգի ռիսկերի կառավարումը
01/06/2015 18:05
Կիսվել

Ֆինանսների նախարարությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքում բարելավվել է համակարգի ռիսկերի կառավարումը

Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունն այն առանցքային ստորաբաժանումն է, որն աջակցում է նախարարին՝ կառույցում առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման, ինչպես նաև հսկողության գործընթացների գնահատման գործում: Ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի խոսքով` 2015-ի ընթացքում վարչութան կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ. «Կատարվել է տարեկան ծրագրով նախատեսված 8 աուդիտորական առաջադրանք, մասնավորապես պետական գնումների, հարկային տեսչությունների և մաքսատների կողմից իրականացվող գործընթացներում»: Ըստ Կարեն Սեդրակյանի, պետական գնումների համակարգում հաճախ հանդիպող ռիսկերից են գնման ընթացակարգի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի` ՀՀ օրենսդրությանը և հրավերի պահանջներին անհամապատասխանությունները: Ներքին աուդիտի վարչության պետի տեղեկացմամբ` աուդիտի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում ինչպես հարկային տեսչությունների և բիզնեսի ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, այնպես էլ գործարար միջավայրի հետ աշխատանքների որակի բարձրացման հարցերին: Մասնավորապես հարկային ռեժիմի ճիշտ ընտրության նպատակով, ըստ  հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանի, վերլուծություններ են անցկացվել շրջանառության հարկի դաշտում աշխատող տնտեսվարող սուբյեկտների մոտ. «Արդյունքում 2015 թվականի մայիսին հայտնաբերվել է 9 փոխկապակցված տնտեսվարող, ովքեր օրենքի խախտմամբ տարիներ շարունակ չեն համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, ինչի հետևանքով պետության պատճառած վնասն ըստ նախնական հաշվարկների կազմել է 256 միլիոն դրամ»: Աուդիտի շրջանակում իրականացված ուսումնասիրություններով մի շարք տնտեսվարողների մոտ բացահայտվել են նաև հարկերի և փաստացի իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր: Իսկ մաքսատներում ուսումնասիրությունների արդյունքում հաճախ հանդիպել են փաստացի ներկրված ապրանքների ոչ ճիշտ ձևակերպումներ` ըստ ԱՏԳ կոդերի: Բացի աուդիտորական աշխատանքներից, ըստ Կարեն Սեդրակյանի, վարչությունն իրականացրել է նաև նախարարության ծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, ծառայողական քննության նախապատրաստական աշխատանքների իրականացում. «2015-ին 21 դեպքով նյութեր են հավաքագրվել և ներկայացվել Ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովին: Իսկ ծառայողական քննության արդյունքում 30 հարկային և մաքսային ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության»: Վարչության կողմից իրականացվում է նաև Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրություն, վերլուծությունների հիման վրա ստացված տեղեկատվության տեղայնացում ու հետագա ընթացքի ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացում: Այս տարվա ընթացքում ստացվել է այդպիսի 75 դիմում-բողոք:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11