
Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 15/06/15
Հունիսի 15-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2614C154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 140 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 80 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 325 762 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0338 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1600 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: