Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր 22/06/15
Հունիսի 22-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13219157 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 690 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 670 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 485 324 777 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.9623 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.0225 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ: