Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ռոումինգ փաթեթներ Beeline-ից. զանգեր և ինտերնետ Եվրոպայի և Ասիայի 15 երկրներում միասնական սակագնով` սկսած 50 դրամից
27/07/2015 15:10
Կիսվել

Ռոումինգ փաթեթներ Beeline-ից. զանգեր և ինտերնետ Եվրոպայի և Ասիայի 15 երկրներում միասնական սակագնով` սկսած 50 դրամից

Beeline-ը հայտարարում է երեք «Ռոումինգ փաթեթների» գործարկման մասին: Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները ռոումինգում գտնվելիս կարող են մուտքային, ելքային դեպի Հայաստան և ելքային տեղական զանգերի, ինչպես նաև  1 մեգաբայթ ինտերնետի համար վճարել  միասնական սակագին սկսած 50 դրամից:

«Ռոումինգ փաթեթներ» ծառայությունը գործում է Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Իսրայել, Իսպանիա, Կիպրոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Պորտուգալիա, Թաիլանդ, Ֆրանսիա և Չեխիա երկրների տարածքում` նշված երկրներում ցանկացած բջջային օպերատորի ցանցին միացած Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի բաժանորդների համար:

«Ռոումինգ փաթեթ 50»-ը 4000 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 40 րոպե, որը բաժանորդը կարող է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։ Այս փաթեթը ներառում է նաև 40 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ:

«Ռոումինգ փաթեթ 70»-ը 2100 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե, որը կարելի է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։  Փաթեթում ներառված է նաև 15 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 100»-ը 1500 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար:

Րոպեների և մեգաբայթերի օրական փաթեթը սպառելուց հետո մուտքային զանգերը, դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերը և բջջային ինտերնետի սակագները կազմում են. 50 դրամ «Ռոումինգ փաթեթ 50» ծառայության համար և 70 դրամ «Ռոումինգ փաթեթ 70» ծառայության համար: «Ռոումինգ փաթեթ 100» ծառայության շրջանակում րոպեների օրական սահմանաչափը սպառելուց հետո դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և տեղական ցանցեր կատարվող զանգերի սակագինը 100 դրամ է:

«Արձակուրդների շրջանը շարունակվում է, իսկ Beeline-ը ռոումինգը դարձնում է պարզ և հարմար` առաջարկելով ավելի մատչելի սակագներ մեր բաժանորդների համար: «Ռոումինգ փաթեթների» շրջանակում առաջարկվող երեք նոր ծառայությունները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս Եվրոպային և Ասիայի 15 երկրներում գտնվելիս կատարել և ստանալ զանգեր, ինչպես նաև օգտվել բջջային ինտերնետից ամենաձեռնտու և գրավիչ պայմաններով» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռոումինգի համար աննախադեպ սակագնային փաթեթների հետ միաժամանակ մենք շարունակում ենք անցկացնել հետաքրքիր մրցույթներ նույնպիսի աննախադեպ մրցանակներով: Այս անգամ մենք անցկացնում ենք «Արի գնանք» մրցույթը Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։ Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է նշեն, թե ինչու կցանկանային այցելել այս կամ այն երկիր: Մրցույթի մրցանակը ճանապարհորդությունն է դեպի այն երկիր, որը երազում է այցելել հաղթող մասնակիցը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

«Ռոումինգ փաթեթ 50» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *137# հրահանգը, «Ռոումինգ փաթեթ 70» ծառայությունը` հավաքելով *136# հրահանգը, իսկ «Ռոումինգ փաթեթ 100»-ը` *135# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործված րոպեները և ինտերնետի ծավալը Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել *155# հրահանգի միջոցով: Նշված փաթեթներից յուրաքանչյուրը կարելի է ապաակտիվացնել` հավաքելով *122# հրահանգը:

Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար և *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: «Ռոումինգ փաթեթներ» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

Նշենք, որ «Արի գնանք» մրցույթը մեկնարկել է հուլիսի 25-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։ Մրցույթի կանոններին վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով. http://beelinekapimej.hol.es/rules/rules.pdf

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69