Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Ֆինանսների նախարարություն. դասընթացներ` հարկ վճարողների համար
30/07/2015 14:43
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ` հարկ վճարողների համար

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի սեպտեմբերի 14-ից կազմակերպում է «ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահների որակավորման քննություններին մասնակցելու» թեմայով նախապատրաստական դասընթաց՝ 100 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացներն անցկացվելու են հաշվապահների որակավորման քննությունների հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:

Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, դասընթացների սկիզբը՝ ժամը 18:30-ից, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օրվա դասի տևողությունը՝ 3-4 ակ/ժամ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ-ն) «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 11-ը: Դասընթացի ընդհանուր արժեքը կազմում է 165.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ, վճարումները կարող է կատարվել փուլերով): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 968, 060 544 692:

Դասընթացի ծրագիրը և դասավանդողների ցուցակը կցվում է:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԸ

1. Հաշվապահական հաշվառում

– «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք,

– Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՄՍ),

– Հաշվապահական հաշվառման հաշվային պլան,

– Տիպային խնդիրներ հաշվապահական հաշվառում բաժնից:

2. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

– «Հարկերի մասին» ՀՀ օրենք, ՀՀ մաքսային օրենսդրություն,

– Առանձին հարկատեսակների (շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ,շրջանառության հարկ,գույքահարկ, հողի հարկ) մասին ՀՀ օրենքներ,

– Այլ պարտադիր վճարների գծով (հաստատագրված վճարներ, արտոնագրային վճարներ, պետական տուրք, տեղական տուրքի վճարներ, ճանապարհային վճար) մասին օրենսդրություն,

– Տիպային խնդիրներ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ բաժնից:

3. Տնտեսական իրավունք և աուդիտ

– ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք,

– Իրավական ակտերի, լիցենզավորման, ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման, տնտեսական մրցակցության պաշտպանության, բաժնետիրական ընկերությունների, բանկերի և բանկային գործունեության, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքներ, 

– «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք,

– Աուդիտի միջազգային ստանդարտներ (ԱՄՍ) 

4. Ֆինանսական վերլուծություն

– Կազմակերպության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, գործարար ակտիվության և կառավարման արդյունավետության վերլուծություն,

– Տիպային խնդիրներ ֆինանսական վերլուծություն բաժնից:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84