Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26152163 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 696 մլն դրամ, որից մրցակցային` 864 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 12 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 904 019 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.7766 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.8315 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ: