Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Հոկտեմբերի 05-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5203A166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 103 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 950 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 153 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 890 493 955 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.1621 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.2499 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: