Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
02/11/2015 17:44
Կիսվել

Բյուջե 2016-ում նախատեսված է ՀՀ ՀՆԱ աճ 2.2%-ով

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին սկսել է «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2016 թ.-ի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները: Կառավարության ղեկավարը նշել է, որ փաստաթղթի հիմքում առաջին հերթին իրատեսությունն է եւ կայունության ապահովումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2016 թվականի պետական բյուջեն եւս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահության բնագավառների ծախսերը:

Նշվել է, որ Էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված՝ տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում հանգեցրել են դեպի տարածաշրջանային երկրներ տրանսֆերների զգալի անկման: Նման անկումն էապես դանդաղեցրել է տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը: «Այս պայմաններում ՀՀ-ում 9 ամիսների ընթացքում գրանցված շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն է՝ արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման եւ տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է»,-ասել է ՀՀ վարչապետը: Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատեւ կայուն աճի նախադրյալներ:

Ընդգծվել է, որ տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազման պայմաններում ՀՀ կառավարության ծրագրով նախանշված կառավարման եւ կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարեւոր է հարկաբյուջետային կայունությունը՝ թե՛ նոր մուտքեր ապահովելու, թե՛ հին մուտքերը կանոնակարգելու, թե՛ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսանկյունից: Այս առումով Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ՀՀ նոր Հարկային օրենսգրքի քննարկումը եւ ընդունումը:

Բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամտային եւ ծախսային մասերը պատգամավորների գնահատմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: 2016 թ.-ի ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 2.2 տոկոս, իսկ բյուջեի պակասուրդը կամ դեֆիցիտը՝ համախառն ներքին արդյունքի 3.5 տոկոս: Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2016 թ.-ի վերջի դրությամբ կանխատեսվում է 5 մլրդ 565 մլն ԱՄՆ դոլարի չափով. պետական պարտքի 86.6 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին: Նշվել է, որ եկամուտների գծով մուտքերը կկազմեն 1 մլրդ 183 մլն դրամ, ծախսերը՝ 1 մլրդ 373 մլն դրամ եւ դեֆիցիտը՝ 190 մլրդ դրամ: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ 2016 թ.-ի համար ծրագրավորված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի չափերը:

«ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ 2016 թ.-ի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում՝ այն ապահովելով ՀՆԱ-ի 3.5 տոկոս սահմաններում: Եկամուտների մասով 2016 թվականի բյուջեի ծրագիրն արտացոլում է տնտեսական աճի խթանմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների պահպանում, որի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ եկամուտների տեսակարար կշռի նվազում: Այս պարագայում հարկեր/ ՀՆԱ ցուցանիշը 2016 թ.-ին կկազմի 20.7 տոկոս՝ ընթացիկ տարում սպասվող 21.1 տոկոսի դիմաց: Ըստ ԿԲ նախագահի՝ 2016 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի ընդլայնում՝ պայմանավորված բյուջեի պակասուրդի դեռեւս պահպանվող բարձր մակարդակում:

ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի 2016 թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումներրի նախագիծը:

Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է գալիք տարում վերոնշյալ ոլորտներին հատկացվելիք բյուջետային միջոցները, իսկ ոլորտային ցուցանիշներին, գերակա խնդիրներին, իրականացվող բարեփոխումներին ու առաջնահերթություններին անդրադարձել են ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

Փրկարար ծառայության պահպանման ծախսերի համար 2016 թ. նախատեսվում է 7,443.7 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումների համար պետական բյուջեի նախագծում նախատեսվել է 6,642.6 մլն դրամ: Աճը 2015 թ. նկատմամբ կազմում է 119.6 մլն դրամ: Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ պայմանավորված ավելացել են էներգետիկ ծառայությունների համար հատկացումները:

ՀՀ ոստիկանության 2016 թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 36,485.6 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումների համար ծրագրավորվել է 31,655.8 մլն դրամ, որը 2015 թ. նկատմամբ աճել է 72,7 մլն դրամով: Վերջին 3 տարիների ընթացքում ոստիկանությունն իրականացնում է բարեփոխումների ծրագրեր: Կանխարգելիչ աշխատանքների արդյունքում 760 համայնքներում 61 տոկոսով նվազել է հանցագործությունների թիվը: Կառուցվել են շուրջօրյա աշխատող 11 հենակետեր: Երեւանում ներդրվել է օպերատիվ կառավարման կենտրոն: Հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ հանցագործությունները կանխարգելելու նպատակով եւս ոստիկանությունում բարեփոխումներ եւ ծրագրեր են իրականացվել: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ներդրվել է շարժական կայանների միջոցով անձնագրեր տրամադրելու համակարգ: Ճանապարհային անվտանգության ոլորտում ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, քայլեր են ձեռնարկվում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայության 2016 թ. պահպանման ծախսերի համար նախատեսվել է 20,049.4 մլն դրամ, որից՝ 19,853.8 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 195.6 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Նշված ծրագրի գծով 2016 թ. համար ծրագրավորված գումարները 2015 թ. նկատմամբ աճել են 10.9 մլն դրամով: Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները ծրագրվել են 16,240.1 մլն դրամի չափով, որը 2015 թ. նկատմամբ ավել է 67.7 մլն դրամով: Կապիտալ վերանորոգման համար նախատեսվել է 71 մլն դրամ, մարդատար մեքենաների ձեռքբերման համար՝ 80 մլն դրամ: Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ թոշակառուների բուժման եւ դեղորայքի ձեռքբերման համար նախատեսված է 26 մլն 800 հազար դրամ, նոր կադրերի պատրաստման գծով՝ 272 մլն դրամ:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների ֆինանսավորմանը, անցկացվել է դռնփակ ընթացակարգով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98