Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Հայաստանը Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի անդամ է
04/11/2015 10:36
Կիսվել

Հայաստանը Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի անդամ է

ՀՀ ՖՆ պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ը Բարբադոսում մասնակցել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 8-րդ հանդիպմանը: Հայաստանը Գլոբալ ֆորումի անդամ է 2015թ.-ի հոկտեմբերից: Ընդգծելով անդամակցության կարևորությունը՝ պատվիրակությունը ղեկավարող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանն իր ելույթում նշել է, որ այն Հայաստանին կտա մի շարք առավելություններ, մասնավորապես՝ աշխարհում ամենամեծ՝ հարկման նպատակով ստեղծված խմբին անդամակցություն, ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայական հնարավորությունների ընդլայնում և «Հարկային վարչարարության իրականացման նպատակով ԵՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարում: Նա նաև նշել է, որ անդամակցությունը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսանկյունից, երկիրն ավելի թափանցիկ ու վստահելի է դարձնում: Այն արդյունավետ լծակ է կոռուպցիայի ու փողերի լվացման դեմ պայքարում: Իսկ անդամակցության շրջանակում փորձագիտական գնահատման գործընթացը հնարավորություն է տալիս բացահայտելու իրավական համակարգի թերություններն ու բարելավման հեռանկարները:

Հանդիպմանը քննարկվել են միջազգային հարկային համագործակցության ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ տեղեկությունների ավտոմատ փոխանակման նոր չափանիշի պիլոտային կիրառման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման ընթացքը, տարբեր երկրներում փորձագիտական գնահատման գործընթացի ժամանակ ի հայտ եկած խնդիրներն ու զարգացող երկրներին տեխնիկական օժանդակության տրամադրման արդյունավետությունը:

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումը ստեղծվել է 2000թ.-ին, որին 2009թ.-ից կարող են անդամակցել նաև ոչ ՏՀԶԿ անդամ երկրները՝ ունենալով ձայնի հավասար իրավունք:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57