
Չինաստանը կդառնա ՎԶԵԲ բաժնետեր
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կառավարիչների խորհուրդը հավանության է արժանացրել Չինաստանի իշխանությունների հայտը, որի համաձայն Չինաստանը ցանկանում է դառնալ ՎԶԵԲ բաժնետեր։
Բանկի խորհրդի նախագահ Սումա Չակրաբատին նշել է, որ Չինաստանի մուտքը բանկ ՎԶԵԲ գործունեության երկրներում ներդրումների իրականացման նոր հնարավորություններ է բացում չինական կապիտալի համար։
Financial Times-ը հայտնում է, որ Չինաստանի ներդրումը բանկի կապիտալում սիմվոլիկ կլինի։ Ներդրումը կկատարվի այն բանի համար, որպեսզի Չինաստանը կարողանա ներկայանալ որպես ՎԶԵԲ բաժնետեր;
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ բաժնետեր է հանդիսանում 64 երկիր։