Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ֆինանսների նախարարություն․ 2015թ․-ին 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ
24/12/2015 14:32
Կիսվել

Ֆինանսների նախարարություն․ 2015թ․-ին 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության  գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության  առջև 2015-ին խնդիր էր դրվել ստեղծված տնտեսական բարդ իրավիճակում հսկողական միջոցառումներն իրականացնել առանց բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտության: Առաջնորդվելով բացառապես թիրախային վերլուծություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Արդյունքում օպերատիվ հետախուզության վարչությանը հաջողվել է  կիրառվող մեղմ վարչարարությանը զուգընթաց, ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր և բացահայտել տնտեսական իրավախախտումների բազմաթիվ դեպքեր: Ըստ ՕՀՎ 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի, իրականացված 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ` 2014թ-ի 4251 հսկողական աշխատանքներով արձանագրված՝ 12.1 մլրդ դրամի դիմաց. «2015թ-ի հսկողական աշխատանքների քանակի 2014թ-ի նույն ցուցանիշի համեմատ 743-ով կամ 1/3-ով նվազելու պայմաններում՝ արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարի բացարձակ աճ կամ այլ կերպ ասած` ավելի քիչ վարչարարական միջոցառումների արդյունքում ձեռք է բերվել ցուցանիշների ակնհայտ աճ նախորդ տարվա համեմատ»:  Ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետախուզական 2130 միջոցառմամբ կազմվել է 818.7 մլն դրամի վարչական ակտ: Հարկային ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել է գործարքների փաստաթղթավորման աճ. ընթացիկ տարում դուրս է գրվել 9.725.486 հարկային հաշիվ (վավերացված և հաստատված գնորդի կողմից), որոնցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է 1.94 տրիլիոն դրամ, 2014թ-ի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է  12.2%-ով, իսկ  հարկային հաշիվներում առանձնացված գումարը` մոտ 150 մլրդ դրամով կամ 8.4%-ով: Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 231 միջոցառմամբ կազմվել են վարչական ակտեր՝ ընդհանուր 116.8 մլն դրամի չափով՝ 2014թ-ի համեմատ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքերը նվազել են 115-ով: Հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 13 դեպք, ինչի արդյունքում առաջադրվել է պետբյուջե վճարման 9.2 մլն դրամ: Իրականացվել է նաև 464 մասնակի ստուգում, որից՝ 36 չափագրում, 191 չգրանցված աշխատողի հայտնաբերման, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության 121 ստուգում և այլն: Արդյունքում պետբյուջե առաջադրվել է վճարման 81.7 մլն. դրամ, հայտնաբերվել է 276 չգրանցված աշխատող: ՕՀՎ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև 3-րդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա քննչական մարմիններին 2015թ-ի ընթացքում ուղարկվել է 560 նյութ, որից 14-ի մասով հարուցվել է  քրեական գործ (քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով): Իրավապահ մարմինների պահանջով վարչության կողմից 97 դեպքով իրականացվել է նախնական հաշվարկ՝ պետությանը պատճառված վնասի վերաբերյալ: Տեղեկատվական բազայի տվյալների համադրումներով առանձնացված,  ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 18 տնտեսվարող սուբյեկտներ ճանաչվել են փոխկապակցված և շրջանառության հարկի դաշտից անցել են ընդհանուր հարկման դաշտ: Ընթացիկ տարում իրականացված աշխատանքների արդյունքում 150-ից ավել տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են մոտ 13 հազար չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտումով ապրանքներ: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 604 ստուգմամբ արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 12.7 մլրդ դրամ. 2014թ-ի համեմատ՝ ստուգումների քանակը նվազել է 106-ով, իսկ հայտնաբերումն  ավելացել է 17.5-%-ով կամ 1.9 մլրդ դրամով: «Առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական և տոնական օրերին՝ առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման և տեղափոխման  դեպքերը բացահայտելու, ինչպես նաև հարկ վճարողների կողմից փաստացի իրացման շրջանառությունների ճիշտ հայտարարագրման և բոլոր գործարքների ամբողջական փաստաթղթավորման նպատակով»,-ընդգծել է Աշոտ Զաքարյանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41