Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԵՐԿՈՒ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
07/05/2009 15:13
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԵՐԿՈՒ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

ՀՀ կենտրոնկան բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի մայիսի 5-ի որոշման, ուժը կորցրած է ճանաչվել «Թաթարյանի Արս» ՍՊԸ ք. Երևան, Բաշինջաղյան 173շ., բն. 27 հասցեում գտնվող գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 075 լիցենզիան` գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն: Ուժը կորցրած (դադարեցված) է նաև ճանաչվել «Արթուր-80» ՍՊԸ ք. Երևան, Չարենցի փող. 4 շենքի թիվ 1/2 տարածքի մաս հասցեում գտնվող գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 123 լիցենզիայի գործողությունը` գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից գրավատներն իրավունք ունեն կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«Թաթարյանի Արս» ՍՊԸ, «Արթուր-80» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91