ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄ 07/05/09
Ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր,`մայիսի 7-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07196147 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 400 000 000 դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը` 490 481 000 դրամ, հետգնված ծավալը` 400 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 466 220 782 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 6.8294 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ: