Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ֆինանսների նախարարություն․ Դասընթացներ Շահութահարկի և ԱԱՀ մասին օրենքների դրույթների վերաբերյալ
26/02/2016 12:37
Կիսվել

Ֆինանսների նախարարություն․ Դասընթացներ Շահութահարկի և ԱԱՀ մասին օրենքների դրույթների վերաբերյալ

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է 1-օրյա դասընթացներ հետևյալ թեմաներով. ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ»՝ 2016թ.-ի մարտի 10-ին և ««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ»՝ 2016թ.ի մարտի 11-ին: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր դասընթացի մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2016-ի մարտի 9-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց ՈՒսումնական կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Մեկօրյա դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել  060 544 986, 060 544 692:

Մարտի 10-ին  (««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ»)

18:30-20:00 – Թեմա. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ), Դասախոս՝ Գ. Կիլինյան
20:00-20:10 – Ընդմիջում (Սրճդադար)
20:10-21:40 – Թեմա. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ), Դասախոս՝ Հ. Յանիկյան

Մարտի 11-ին  (««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ»)

18:30-20:00 – Թեմա. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, Դասախոս՝ Ա. Ալոյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00 – Թեմա. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի դասավանդողներ․

1․ Հովհաննես Յանիկյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
2․ Գայանե Կիլինյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
3․ Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ,  <ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի դասախոս

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41