Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Յունիբանկ. բաժնետոմսերի նոր թողարկում
26/05/2016 10:58
Կիսվել

Յունիբանկ. բաժնետոմսերի նոր թողարկում

«Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:
Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, «Յունիբանկի» կողմից հրապարակվել է 25.05.2016թ.-ին: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքերում` www.unibank.am և corp.unibank.am:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին «Յունիբանկը» որոշում կայացրեց վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով առավելագույնս թափանցիկ և հանրային բանկ: IPO-ի արդյունքում բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Արդեն այս տարվա ապրիլին «Յունիբանկը» լրացուցիչ թողարկեց և բորսայում ամբողջությամբ տեղաբաշխեց 5.2 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն է հատկացնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

«Այս տարվա հունիսի 1-ին կկայանա Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում կամփոփվեն տարվա արդյունքները և կներկայացվեն առաջիկա ծրագրերը: Չնայած 2015-ը այնքան էլ բարենպաստ տարի չէր տնտեսության աճի համար, Յունիբանկը տարվա արդյունքներով գրանցեց 358 մլն դրամ շահույթ և բարձրացրեց իր ներդրումային գրավչությունը` տեղաբաշխելով և ցուցակելով բաժնետոմսերը ֆոնդային բորսայում: Բանկի բաժնետոմսերի ընթացիկ գինը NASDAQ OMX Armenia-ում` գործունեության արդյունավետության և իրական շուկայական արժեքի որոշման հավաստի ցուցանիշն է», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Ներդրողները զգալի հետաքրքրություն են ցուցաբերում «Յունիբանկի» բաժնետոմսերի և պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների: 2016-2020թթ. զարգացման ռազմավարության համաձայն, «Յունիբանկի» շուկայական մասնաբաժինը ավանդների գծով նախատեսվում է մեծացնել մինչև 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Հաճախորդների թիվը 2020թ.-ին կկազմի մինչև 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում` 2020թ.-ին բանկը կապահովի 5 մլրդ դրամի շահույթ:

«Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը և բանկի գործունեության ու արդյունքների մասին ժամանակին և լիարժեք տեղեկատվության տրամադրմանը: Բաժնետոմսերի նոր թողարկման շնորհիվ մենք կընդլայնենք բաժնետերերի մեր ցանկը, ինչն իր հերթին հնարավորություն կտա բարելավելու բանկի կորպորատիվ կառավարման մակարդակը»,- ընդգծեց Վարդան Աթայանը:

2016թ.-ի առաջին եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ավանդային բազան աճել է 11.6% և կազմել 125 մլրդ ՀՀ դրամ: Բանկը 2016թ.-ի առաջին եռամսյակում ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628.5 մլն դրամ ցուցանիշով:

Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Սպառողական վարկավորման գծով բանկը համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ:

Նշենք նաև, որ «Յունիբանկն» արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է և ունի դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32