Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հովհաննես Խաչատրյան. շուկայի փոքր լինելը սահմանափակում է հայկական բանկերի զարգացումը
18/07/2016 12:28
Կիսվել

Հովհաննես Խաչատրյան. շուկայի փոքր լինելը սահմանափակում է հայկական բանկերի զարգացումը

Հայաստանն ընկալվում է որպես ֆինանսական միջոցների «խաղաղ հանգրվան», և դա դրական նշան է: Հայկական բանկերն ունեն ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների բավարար բազա: Այս հաճախորդների մեծ մասը կապված է հայկական Սփյուռքի հետ: Այս մասին նշում է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանը, ում հետ հարցազրույցը «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև:

-Պրն Խաչատրյա՛ն, որքանո՞վ են հայկական բանկերն ինտեգրված միջազգային շուկաներին: Ինչպե՞ս են ազդում համաշխարհային ֆինանսական շուկաների փոփոխությունները Հայաստանի բանկային համակարգի վրա:

-Միջազգային շուկաներին հայկական բանկերի ինտեգրման հիմնական ուղիներն են ֆինանսական ենթակառուցվածքները, կապիտալի շուկան և առանձին ֆինանսական հաստատությունների հետ գործընկերային հարաբերությունները (B2B): Ֆինանսական ենթակառուցվածքների տեսանկյունից Հայաստանը բավարար չափով ինտեգրված է միջազգային շուկաներին: Ես նկատի ունեմ թղթակից բանկերի հետ հարաբերությունները, SWIFT համակարգը, Fitch և Moody’s գործակալությունների կողմից բանկերի վարկանշումը, Հայաստանում NASDAQ OMX-ի ներկայությունը և այլն:

Գործընկերային հարաբերությունների տեսանկյունից նշված կապն ապահովվում է միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ` ներգրավված վարկերի, առևտրի ֆինանսավորման գործիքների և տարբեր վարկային ծրագրերի միջոցով: Ինտեգրման նշված ուղին մեծ դեր է խաղում Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում:

Կապիտալի շուկայի ազդեցությունը, սակայն, չնչին է, քանի որ այն Հայաստանում, ցավոք, այն դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում: Ներքին շուկայում գործունեություն ծավալելուց բացի՝ հայկական բանկերը պետք է մտածեն հիմնական միջազգային հարթակներում եվրապարտատոմսերի թողարկման կամ առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մասին: Ամերիաբանկն ընտրել է հենց այս ուղին: Մենք գոհ ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ կնքված խոշորագույն գործարքներից, որոնք Ամերիաբանկին հնարավորությու ն տվեցին զգալիորեն մեծացնել իր նորմատիվային կապիտալը: Սակայն Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակումը, ինչը մենք ձգտում ենք իրականացնել, ինտեգրման այլ մակարդակ է:

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ասեմ, որ դոլարայնացված տնտեսության պայմաններում բանկերի հաշվեկշիռները ևս հիմնականում դոլարային են, իսկ արտաքին շուկաներից ներգրավված դոլարային միջոցների տոկոսադրույքները, որպես կանոն, կապված են ԼԻԲՈՐ (Լոնդոնյան միջբանկային առաջարկի դրույքաչափ) տոկոսադրույքի հետ: Երբ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը բարձրացնում է տոկոսադրույքը, ԼԻԲՈՐ-ն անմիջապես բարձրանում է, հետևաբար, բարձրանում են նաև մեր փոխառությունների տոկոսադրույքները: Սա մեզ վրա արտաքին շուկաների ուղղակի և շատ լուրջ ազդեց ության դրսևորում է: Ի դեպ, որպեսզի խուսափենք նշված ռիսկը վարկառուների վրա փոխադրելուց, մենք այն մասնակի հեջավորում ենք: Նման քայլը, իհարկե, բանկերի համար ենթադրում է որոշակի հավելյալ ծախսեր:

Բացի այդ, մեր տնտեսությունը մեծ կախում ունի հումքի միջազգային գներից: Խոսքն առաջին հերթին մետաղների գների մասին է, որոնք մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկն են: Երկրորդ կարևոր գործոնը էներգակիրների գներն են, որոնք մեծ ազդեցություն ունեն ռուսական տնտեսության, ինչպես նաև տրանսֆերտների հոսքի վրա: Հումքի միջազգային շուկաներում գների տատանումը շատ մեծ ազդեցություն ունի մեր ռազմավարական որոշումների կայացման վրա: Վարկավորումը, ակտիվների որակի դինամիկան, արտարժույթի փոխարժեքը, գնաճը և տոկոսադրույքները սերտորեն կապված են նշված ցուցանիշն երի հետ:

Շատ թարմ օրինակ է, այսպես կոչված Brexit-ը, այսինքն` Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն: Այն արդեն մասնակի ազդեցություն ունեցավ նավթի և ոսկու գների, փոխարժեքների վրա, և որ ամենակարևորը տնտեսական սուբյեկտների սպասումների վրա: Քանի որ այս ազդեցությունը հայկական տնտեսության և ֆինանսական համակարգի վրա տեղի է ունենում իրական հատվածի միջոցով (ի տարբերություն կապիտալի շուկաների), հետևաբար ազդեցությունը կլինի որոշակի ժամանակային լագով :

-Ռեսուրսների կայուն բազան բանկերին թույլ է տալիս վարել հաջող վարկային քաղաքականություն և, առհասարակ, շուկայում ակտիվ լինել: Միևնույն ժամանակ, ճգնաժամի պայմաններում միջազգային շուկաներից երկարաժամկետ և մատչելի միջոցների ներգրավումը բազմաթիվ բանկերի համար խնդիր է դարձել: Սակայն այս առումով Ամերիաբանկը բավականին ակտիվ է, ինչի վառ ապացույց են մայիսին բանկի կողմից գերմանական DEG ընկերությունից 20 մլն ԱՄՆ դոլարի ներգրավումը, այնուհետև responsAbility Investments AG ընկերության հետ գործարքի կնքումը: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում համոզել օտարերկրյա գործ ընկերներին, որ ձեզ հետ համագործակցելը շահավետ է:

-Այո, բոլորովին վերջերս մենք responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխեցինք 20 մլն ԱՄՆ դոլարի պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև: Արժեթղթերի տեղաբաշխումից գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը: Արտաքին շուկաներից միջոցների ներգրավումը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ Հայաստանում խնայողությունները բավականին սահմանափակ են: Այն բանկերը, որոնք չունեն հասանելիություն արտաքին աղբյուրներին, ստիպված են հույսը դնել ներքին թանկ ավանդների վրա, ինչը հաշվեկշռի դիվերսիֆիկացիայի, ներգրավվող միջոցների տոկոսադրույքների և ժամկետների տեսանկյունից անհամեմատելի է միջազգային շուկաներից ներգրավվող միջոցների հետ:

Ներկայիս ժամանակաշրջանը բնութագրվում է թույլ տնտեսական ակտիվությամբ և աշխարհաքաղաքական ու տնտեսական որոշակի ռիսկերի առկայությամբ: Նույնիսկ այսպիսի միջավայրում մեզ հաջողվեց զգալիորեն մեծացնել միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավված միջոցների մեր պորտֆելը և իջեցնել նշված միջոցների տոկոսադրույքները: Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մեր համագործակցության մի կարևոր գործոնի վրա: Բոլոր այդ ֆինանսական հաստատությունները բանկերի նկատմամբ ներկայացնում են բազմաթիվ պահա նջներ, որոնք ամրագրվում են վարկային պայմանագրերում: Մենք պետք է համապատասխանենք ֆինանսական որոշակի չափանիշների՝ կապիտալի համարժեքություն, վարկային ռիսկ, պետք է պահպանենք էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության նորմեր, կորպորատիվ կառավարման չափանիշները: Մի կողմից սա սահմանափակում է գործողությունների ազատությունը և որոշակի առումով բարդացնում բանկի կառավարումը: Սակայն միևնույն ժամանակ բանկի զարգացումը դառնում է ավելի շարունակական և հավասարակշռված: Մեր վարկային քաղաքականությունը և բոլոր գործընթացները համապատասխանեցված են նշված պահանջներին (դրանք հիմնականում բխում են եվրոպական դիրեկտիվներից, քանի որ մեր գործընկերներից շատերը եվրոպական ֆինանսական կառույցներն են): Մենք և մեր գործընկերները հավատում ենք, որ վերջիվերջո այս ամենն ուղղված է ֆինանսական միջնորդության որակի և, հետևաբար, նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքի բարելավմանը:

-Բայց կա և հարցի մյուս կողմը: Միջոցներ ներգրավելը գործի կեսն է, դրանք դեռ պետք է տեղաբաշխել: Պահանջվա՞ծ են արդյոք վարկերը: Եվ ինչպե՞ս պահպանել հավասարակշռությունը վարկային պորտֆելը մեծացնելու և վարկային ռիսկերը գնահատելու բանկի ձգտումների միջև:

-Բանկի առաջնահերթ խնդիրներից մեկը ռիսկի գնահատումն է: Իզուր չեն ասում, որ բանկային բիզնեսը ոչ այլ ինչ է, քան «ռիսկերի առք» և «ռիսկերի վաճառք»: Համեստ տնտեսական աճի, դրամի արժեզրկման և Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալների կրճատման պայմաններում վարկային ռիսկերն աճել են: Սրան զուգահեռ կրճատվել է որակյալ վարկային պահանջարկը:

Այսօր Ամերիաբանկը գրեթե չունի ռեսուրսների ներգրավման սահմանափակում: Բանկի կապիտալի համարժեքության գործակիցը կազմում է 18%՝ 12% նորմատիվի պարագայում, ինչը մեզ հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնել վարկային պորտֆելը: Մեր միակ սահմանափակումը մեր վարկային շուկան է, որտեղ 20 բանկ աշխատում է սահմանափակ տնտեսական միջավայրում՝ ֆինանսավորման կարիք ունեցող սահմանափակ թվով բիզնես նախագծերի առկայության պայմաններում: Վերջին ժամանակներում վարկային շուկայում դիտվում է երկու հիմնական միտում: Մի կողմից, վարկառուների շրջանում տարաբնույթ պատճառներով նկատվում է ֆինանսական հոսքերի անհամապատասխանություն: Ընդ որում, խոսքը առողջ, ճիշտ կառուցված և կայուն հիմքերով ընկերությունների մասին է, որոնց մոտ ի հայտ են եկել ժամանակավոր դժվարություններ բիզնեսում և բարդություններ վարկերի սպասարկման հետ կապված: Մյուս կողմից, որոշ բանկեր իրենց հաճախորդների սպասարկումը շարունակելու պատրաստակամություն չեն հայտնում: Այս իրավիճակում որոշում կայացրեցինք մեծ վարկային արշավ սկսել: Մեր երկարաժամկետ միջոցների հաշվին մենք վարկառուներին առաջարկում ենք առավել գրա վիչ պայմաններ թե՛ վարկավորման ժամկետների և թե՛ տոկոսադրույքների տեսանկյունից: Մենք արդեն հաջողությամբ իրականացնում ենք նշված ծրագիրը, որն ընդգրկում է ոչ միայն բիզնես վարկերը, այլ նաև սպառողական և հիփոթեքային վարկերը: Այսօր մենք շուկայում բացարձակ առաջատար ենք` 15% շուկայի մասնաբաժնով և վարկային արշավի ավարտից հետո ակնկալում ենք այս ցուցանիշի հետագա աճ:

-Ինչպե՞ս են բանկի ռազմավարական ծրագրերն անդրադառնում ակտիվների ու պասիվների կառուցվածքի վրա, և ինչպե՞ս եք կառավարում հաշվեկշիռը` հաշվի առնելով այն փաստը, որ բանկի ընդհանուր ակտիվները գերազանցում են 1 մլրդ ԱՄՆ դոլարը:

-1 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ ունենալը մեր առաջին քայլն է: Մեր ռազմավարական ծրագրերը շատ հեռուն են գնում, և մոտ ապագայում Ամերիաբանկը հնարավորություն կունենա զգալիորեն մեծացնել իր չափերը: Որպես բանկի ակտիվների ու պասիվների կառավարման համար պատասխանատու անձ` ասեմ, որ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվների կառավարումն այնպիսի փոքր շուկայում, ինչպիսին մերն է, պահանջում է բավականին բարդ համակարգերի առկայություն: Նման դեպքում ձեռքով կառավարման տարբերակը չի աշխատում: Մեր բանկի ակտիվները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 10%-ը: Եվ որպես համակարգ ձևավորող բանկ, մենք զգում ենք մեր պատասխանատվությունը, կանխատեսելի ու կայուն լինելու անհրաժեշտությունը: Այսօր Ամերիաբանկի ռիսկերը որոշակի առումով ողջ բանկային համակարգի ռիսկերն են: Օրինակ՝ Բանկի իրացվելիության կառավարմանն ուղղված մեր գործողություններն անդրադառնում են ողջ բանկային համակարգի վրա: Հետևաբար` մենք ավելի խիստ ու պահպանողական ենք իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման հարցերում: Մենք չենք սահմանափակվում ֆինանսավորման մեկ աղբյուրով, լինի դա ավանդ կամ արտաքին շուկաներից միջոցների ներգրավում: Մեծ ուշադրություն ենք դարձնուÕ ´ ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիային: Հիմնական աղբյուրները հաճախորդներից, միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցներն են` առևտրի ֆինանսավորման գործիքների, զանազան վարկային ծրագրերի և պարտքային արժեթղթերի միջոցով: Վերջերս մենք հաջողությամբ ներքին շուկայում թողարկեցինք դոլարային պարտատոմսեր: Թողարկման ծավալը կազմեց 15 մլն ԱՄՆ դոլար, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 6,75%:

-Ձեր հաճախորդները շատ հաջողակ են: Նման տոկոսադրույք շուկայում այսօր հազվադեպ է հանդիպում:

-Այո, դոլարային ավանդների (1-2 տարի ժամկետով) առավելագույն տոկոսադրույքը մեզ մոտ 5,5% է: Բայց թույլ տվեք ասեմ, թե որտեղից է ստացվել 6,75% տոկոսադրույքը: Բանն այն է, որ Կենտրոնական բանկի կողմից պարտադիր պահուստավորման ոլորտում քաղաքականության փոփոխությունը նպաստում է երկարաժամկետ պարտատոմսերի թողարկմանը. տվյալ դեպքում պարտատոմսերի թողարկումը պահանջում է ավելի քիչ պահուստավորման ծախսեր, քան ավանդների դեպքում է, ինչի շնորհիվ բանկն առաջարկում է այդպիսի բարձր տոկոսադրույքներ` առանց ավելացնելու իր կողմից արված ներգրավման ընդհանուր ծախսե րը: Բացի այդ, իրացվելիության կառավարման տեսանկյունից թողարկված պարտատոմսերը համարվում են առավել կայուն ռեսուրսային բազա, քան ժամկետային ավանդները: Որքան էլ տարօրինակ թվա, բայց հաճախորդի համար ևս պարտատոմսերն առավել իրացվելի են, քանի որ կարող են վաճառվել երկրորդային շուկայում` հաճախ առանց էական տոկոսների կորստի: Մենք խրախուսում ենք ԿԲ-ի քաղաքականությունն ուղղված պարտատոմսերի թողարկման խթանմանը և կարծում ենք, որ այն կդառնա խթան կապիտալի շուկայի զարգացման համար:

-Գաղտնիք չէ, որ հայկական շուկան փոքր է, և բանկերի ծավալների աճը ներքին շուկայի հաշվին սահմանափակ է: Միևնույն ժամանակ կա հսկայական արտաքին շուկա: Արդյո՞ք հայկական բանկերն արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություն ունեն, և ի՞նչ ուղղություններով կարող է դա իրականացվել:

-Հայկական բանկերն այսօր ունեն ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների բավարար բազա: Այս հաճախորդների մեծ մասը կապված է հայկական Սփյուռքի հետ: Որոշ մասը կազմում են առևտրային կազմակերպությունները (հիմնականում ռուսական), որոնք սպասարկվում են հայկական բանկերում: Ընդհանուր առմամբ այն, որ Հայաստանն ընկալվում է որպես «խաղաղ հանգրվան», դրական նշան է:

-Արդյո՞ք մեր ֆինանսական շուկայի գրավիչ լինելու պատճառը բարձր տոկոսադրույքներն են:

-Ոչ, ոչ միայն: Չնայած Հայաստանում տոկոսադրույքները միանշանակ մրցունակ են, հիմնական գործոնն այն է, որ ռուսական բանկերում առկա ռիսկերը հաճախորդներին ավելի շատ են մտահոգում, և շատերը նախընտրում են իրենց միջոցները պահել հայկական բանկերում: Ինչ վերաբերում է վարկավորմանը, ապա մեզ մոտ շատ են կարգավորող բնույթի սահմանափակումները և այլ երկրներում վարկային ռիսկի գնահատման հետ կապված բարդությունները: Այդ պատճառով հայկական բանկերը հազվադեպ են նման գործունեություն իրականացնում:

Մենք միանշանակ հետաքրքրված ենք արտաքին շուկաներ դուրս գալու գաղափարով: Սակայն, չնայած այդ հավակնություններին, մենք ուրախ կլինենք, եթե հայկական տնտեսությունն աճի արագ տեմպերով, ավելանան ֆինանսական հոսքերը, ներդրումներ կատարվեն, աճի երկրի ՀՆԱ-ն, և բանկերը կարողանան առավել մեծ դեր խաղալ մեր տնտեսության սպասարկման գործում: Չէ որ հայկական բանկերի հիմնական առաքելությունը Հայաստանի տնտեսության վարկավորումն է:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69