Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր 12/08/16
Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել 9 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT0914A165 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակապարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 700մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 700 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 947 158 070դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6499 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7490 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 2 գործակալ: