Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Կառավարությունը հաստատեց Բյուջե 2017-ի նախագիծը՝ ծախսերը կկրճատվեն 100 մլրդ դրամով
29/09/2016 14:20
Կիսվել

Կառավարությունը հաստատեց Բյուջե 2017-ի նախագիծը՝ ծախսերը կկրճատվեն 100 մլրդ դրամով

ՀՀ կառավարությունը հաստատեց 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտներ նախատեսվում են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 360 միլիարդ, դեֆիցիտը՝ 150,1 միլիարդ դրամ՝ 2.8 տոկոս: Նախագծով նախատեսվում է նաև ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ:

«Մենք 2017 թվականին բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում, թվերը խոսում են դրա մասին: Նախատեսում ենք մոտավորապես 70 և ավելի միլիարդ դրամի եկամուտների աճ, մոտ 100 միլիարդ դրամի էլ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որոնք հնչեցնում ենք՝ կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, այդ բոլոր խնդիրները շատ և շատ ակտուալ են», – ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որն ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն  է: Ըստ նախարարի՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական  բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով՝ ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: «Սա պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է: Մեզ մոտ պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից բարձրացել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի: Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- ասաց ֆինանսների նախարարը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01