ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 24/10/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 475.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.18 դրամով և կազմել 518.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.63 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.29 դրամով և կազմել 581.24 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 38.09 դրամով և կազմել 19430.76 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.40 դրամով և կազմել 268.93 դրամ: Պլատինի գինը նվազել է 108.18 դրամով և կազմել 14286.76 դրամ: