
Ադրբեջանի արտաքին պարտքը մոտ 8 մլրդ դոլար է
Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` երկրի արտաքին պարտքը 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 650,7 մլն դոլար, ինչը համարժեք է 12 մլրդ 402,6 մլն մանաթի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 20,1 տոկոսը:
Միջոցները, որոնք հիմնականում ներգրավված են Համաշխարհային բանկից, Համագործակցության ճապոնական միջազգային գործակալությունից, Զարգացման ասիական բանկից, Զարգացման իսլամական բանկից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտներից, ուղղվել են տնտեսական բարեփոխումների ծրագրերի պաշտպանությանը, ենթակառուցվածքների վերականգմանն ու վերակառուցմանը, ճանապարհների շինարարությանը, տարածաշրջանների ջրամատակարարման լավացմանը, երկաթուղային ճանապարհների ոլորտում ծառայությունների զարգացմանը, ինչպես նաեւ արդյունաբերության մեջ եւ այլ ոլորտներ:
2015 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 730,9 մլն ԱՄՆ դոլար (7 մլրդ 54 մլն մանաթ), արտաքին պետական պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին` 12,4 տոկոս:
10:30 07/07 | Առք | Վաճառք |
AMD / USD | 404.00 | 413.00 |
AMD / EUR | 410.00 | 423.00 |
AMD / RUR | 6.20 | 6.68 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով