Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վերսկսվել են Բյուջե 2017-ի նախագծի քննարկումները
06/12/2016 18:34
Կիսվել

Վերսկսվել են Բյուջե 2017-ի նախագծի քննարկումները

Ազգային ժողովը վերսկսել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և լիագումար նիստի քննարկումների արդյունքում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը:

Ֆինանսների նախարարը նախ հիշեցրեց այն 4 սկզբունքները, որոնք դրված են պետական բյուջեի նախագծի հիմքում: «Դրանցից առաջինն այն էր, որ մեր բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացումներին համահունչ և իրատեսական: Մենք չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը հաշվի չի առնում տնտեսական զարգացումները, աղճատված է տնտեսությունից, դրա համար շատ կարևոր է, որ մենք այս սկզբունքը պահպանենք նոր ծրագրերը քննարկելու և վերջնական ամփոփումը իրականացնելու տեսանկյունից: Երկրորդը մակրոտնտեսական կայունության սկզբունքն է, քանի որ մենք շեշտել ենք, որ պարտքի կայունացման միջոցով մենք գնալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ինչը նշանակում է, որ մենք պետք է ծախսերի մասով 2017թ. փոքր-ինչ զուսպ վարքագիծ դրսևորենք, որպեսզի պարտքն ապագա տարիների համար լինի կառավարելի և դուրս չգա վտանգավոր տիրույթ: Երրորդը հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքն է, որտեղ ևս մենք պետք է իրատես լինենք և լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդնենք տնտեսավարող սուբյեկտների վրա, քանի որ մեր գլխավոր թիրախը տնտեսական աճն է, իսկ այդ աճն ապահովողը տնտեսավարող սուբյեկտներն են: Չորրորդը մեր ստանձնած պարտավորություններն են, որոնք մենք պետք է շարունակենք կատարել առաջիկա տարիների ընթացքում: Խոսքը սոցիալական, ինչպես նաև միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունների մասին է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացրեց Վարդան Արամյանը:

Նախարարը հավելեց, որ պետական բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել: «Իհարկե, ծախսերի մեջ տողային որոշակի վերաբաշխումներ կատարվել են, բայց ընդհանուր բյուջեն իր շրջանակներով գրեթե պահպանել է իր նախորդ ցուցանիշները: Մենք եկամուտների մասով ծրագրում ենք 1 տրիլիոն 210 միլիարդ դրամի չափով հարկային եկամուտներ, տուրքեր և այլ եկամուտներ: Ծախսերը պահպանվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամի շրջանակներում, դեֆիցիտը կկազմի շուրջ 150 միլիարդ 150 միլիոն դրամ: Սակայն պետք է ասեմ, որ որոշակի անվանական ցուցանիշներ են փոփոխվել: Չմոռանանք, որ բյուջեն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում՝ հիմք ընդունելով փոխարժեքները սեպտեմբերի 1-ի դրությամբ: Մենք գիտենք, որ բյուջեի թե եկամտային, թե ծախսային մասում կան արտարժույթներով արտահայտված մուտքեր և ելքեր: Ակնհայտ է, որ փոխարժեքի փոփոխությունը պետք է անդրադառնար նրանց անվանական արժեքի վրա: Սեպտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմում էր 475 դրամ, իսկ նոյեմբերի դրությամբ՝ 474.69 դրամ: Եվրոն էլ արժեզրկվել է՝ 528.9 դրամից դառնալով 522.66 դրամ: Բնականաբար, սա իր արտացոլումը պետք է գտներ թե ծախսերի, թե եկամուտների վրա: Դա հանգեցրել է շուրջ 88 միլիոն դրամով ծախսերի և եկամուտների փոփոխության: Սա եվրոյի փոխարժեքի անկման արդյունքում է եղել»,- պարզաբանեց Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ ծախսերի մասով ևս որոշակի հոդվածներում փոփոխություններ են կատարվել: Կրթության ոլորտի ծախսերը նվազեցվել են 1 միլիարդ 25 միլիոն դրամով: Ավելացված արժեքի հարկի գերավճարների հետ վերադարձի մասով ծախսերը կրճատվել են 13.1 միլիարդ դրամով, այլ կապիտալ ծախսերը նվազեցվել են 1.1 միլիարդ դրամով, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատվել են 0.3 միլիարդ դրամով: «Դուք տեղյակ եք, որ մենք այս պահի դրությամբ ավարտել ենք 4 ԾԻԳ-ի օպտիմալացման գործընթացը և արդյունքներն արդեն արտացոլվել են պետական բյուջեի նախագծում: Գազի սակագների փոփոխության արդյունքում մենք 3 միլիարդ դրամով նվազեցրել ենք նաև ընդհանուր պահպանման ծախսերը»,- ներկայացրեց նախարարը:

Վարդան Արամյանը հավելեց, որ 16.1 միլիարդ դրամով ավելացվել են միջազգային կազմակերպություններից վերցված վարկերի սպասարկման ծախսերը, կառավարության պահուստային ֆոնդն է ավելացել, ավելացել են Արփա-Սևան թունելի սպասարկման ծախսերը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75