ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԵԼ Է 49.79 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ մայիսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 49.793.680 ԱՄՆ դոլար` 372.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 48.764.773 ԱՄՆ դոլար` 373.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.450.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 373.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: