AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. մայիսի 21-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36052110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 500 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 7.50%, արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ: Աճուրդը կկայանա 2009 թ. մայիսի 21-ին ժամը 10.30-ին
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: