Ֆինանսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2585.50-3.18 COPPER - 9700.00-1.32
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 32355.00-6.16
LME:  LEAD - 2145.50-1.13 ZINC - 2776.00-1.98
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Վիվասել-ՄՏՍ. «Արս լունգա» դուետն ամփոփում է ստեղծագործական տարվա արդյունքները
29/12/2016 19:38
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. «Արս լունգա» դուետն ամփոփում է ստեղծագործական տարվա արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Արս լունգա» դուետի արդյունավետ համագործակցությունն արգասաբեր է եղել նաև 2016 թ.-ին: Անցնող տարվա ընթացքում, ընկերության աջակցությամբ, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի II մասի շրջանակներում «Արս լունգա» դուետի կողմից իրականացվել է 4 ձայնասկավառակ, որտեղ ներգրավված են ինը հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոներ: Այդ ստեղծագործություններն ընդգրկում են  հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի  և ավանդույթների լայն  սպեկտր, ինչպես 20-րդ դ.-ի II կեսի կոմպոզիտորների՝ Գրիգոր Հախինյան, Անդրեյ Բաբաև, Արաքս Մաթևոսյան, այնպես էլ մեր օրերում ստեղծագործող ու արդեն մշակութային հանրությանը քաջ ծանոթ՝ Միխայիլ Կոկժաև, Վաչե Շառաֆյան, Սիմոն Հովհաննիսյան և երիտասարդ սերնդի դեռևս չբացահայտված  ներկայացուցիչներ՝ Հայկ Մելիքյան, Դավիթ Բալասանյան և Անահիտ Կոստանյան:

«Արս լունգա»-ն, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, այն է՝ հայ երաժշտության տարածումն ու պահպանումը ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս, ձայնագրություններից զատ, իրականացրել է մի շարք համերգներ, այդ թվում՝ հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոների համերգ «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Գարեգին Գրիգորյանի հոբելյանին (ում դաշնամուրային տրիոն դուետի խրախուսմամբ գտնվում է նոտագրման փուլում և նախապատրաստվում ձայնագրման), մի շարք համերգներ «Թալալյան եղբայրներ» փառատոնի շրջանակում, որտեղ նշվեցին մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և Միխայիլ Կոկժաևի հոբելյանները: Վերջինիս դաշնամուրային տրիոն ներկայացվեց կենդանի կատարմամբ՝ Երևան ժամանած գերմանաբնակ ազգությամբ հայ հրաշալի ջութակահար Տիգրան Հախումյանի մասնակցությամբ:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի գլխավոր նպատակներից է նաև հնարավորինս ներգրավել արտերկրում բնակվող մեր հայրենակից երաժիշտների: Այդ է պատճառը, որ տրիոների կատարման և ձայնագրման գործընթացում դուետը համագործակցում է տարբեր ջութակահարների հետ, ինչը հետագայում հնարավորություն կընձեռի ոչ միայն նորանոր կոմպոզիտորական անունների, այլ նաև հրաշալի երաժիշտ ջութակահարների բացահայտման համար: Ծրագրի այս հատվածում ձայնագրվել են կատարումներ ջութակահարներ Տիգրան Հախումյանի (Գերմանիա), Տիգրան Մայտեսյանի (Բելգիա), Սոնա Ազարյանի և Անի Կարապետյանի հետ:

Ծրագրի առաջին հատվածը մեծ ոգևորությամբ է  ընդունվել աշխարհի տարբեր ծայրերում և արդեն իսկ իր անփոխարինելի տեղն է զբաղեցրել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրների, Իրանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Կանադայի հեղինակավոր բարձրագույն երաժշտական հաստատությունների, կոմպոզիտորների միությունների և ռադիոկայանների ձայնադարաններում, որոնց թվում՝ Մոսկվայի պետական, Ուտռեխտի, Նյու Ինգլանդի, Օտտավայի կոնսերվատորիաներ, Մոսկվայի, Վրաստանի կոմպոզիտորների միություններ, Յելի, Հարվարդի, Կալիֆոռնիայի պետական, Մոլդովայի պետական, Տուրկուի պետական համալսարաններ,  Ֆրանկֆուրտի, Ցյուրիխի, Տոկիոյի ռադիոկայաններ, Ռաֆլզ ինստիտուտ, Կոնգրեսի գրադարան և այլն: Հետագայում՝ ամբողջական ձայնագրությունների երկրորդ մասն ավարտելուց հետո, դուետը նախատեսում է առավել հանրայնացնել և տարածել այս՝ իր տեսակի մեջ նմանատիպը չունեցող, էնցիկլոպեդիկ ժառանգություն կրող յուրահատուկ շտեմարանը:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60